Լեւոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքումԼեւոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
Լեւոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
08.09.17 09:21Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր անցկացվեցին 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:
Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի վաղը՝ թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւյանը եւս երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի վաղը:
Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված