Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»

Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»

06.09.17 10:25
Արթուր Ոսկանյան. «Կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը»

Սեպտեմբերի 5-ին Հայաստան-Մ-21-ՆՀՀ Մակեդոնիա Մ-21 հանդիպումից հետո, տեղի ունեցավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը.

-Պարոն Ոսկանյան, Ձեր մեկնաբանությունները խաղի վերաբերյալ։

-Ճիշտն ասած` երկու կոպիտ սխալներից հետո գոլ բաց թողեցինք, երկրորդ խաղակեսում կարողացանք հավասարեցնել խաղը, բայց ի վիճակի չեղանք գոլ խփել։ Ինձ թվում է` երկու կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը։


-Ընդմիջմանը կրկնակի փոփոխություն կատարեցիք, ինչո՞վ էր դա պայմանավորված։


-Առաջին խաղակեսում չէինք կարողանում գնդակ պահել, ինչը հիմնականում կիսապաշտպանների պատճառով էր։ Երկրորդ խաղակեսում կարողացանք մի փոքր շտկել իրավիճակը։
-Նախորդ խաղն անցացրել էիք 4 օր առաջ։ Հնարավո՞ր է, որ պատճառը Ռուսաստանի խաղից հետո հոգնածությունն էր։


-Չեմ ուզում պատճառներ փնտրել, բայց մեր ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, սովոր չեն այպսիսի տեմպով խաղալուն։ Թվում էր, թե կհասցնեն վերականգնվել, բայց, իրոք, Ռուսաստանի հետ խաղի թարմությունը չկար:
-Չե՞ք կարծում, որ կենտրոնում այսօր որոշակի խնդիրներ կային կենտրոնում։


-Ես նշեցի, որ կենտրոնում չէինք կարողանում գնդակ պահել, հենց դրա համար էլ փոփոխություններ կատարեցինք։


-Ձեր կարծիքով այսօր լեգիոներները` Վահան Բիչախչյանը և Հայկ Գալստյանը, կարողացան իրենց դրսևորել որպես թիմի առաջատարներ։


-Իրենց ակումբներում նրանք խաղում են ավելի փորձառու ֆուտբոլիստների կողքին, իսկ այստեղ ավելի ցածր մակարդակի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների կողքին, բայց նրանց ցանկությունը շատ մեծ է։ Նույն Հայկ Գալստյանը, չնայած սխալվեց առաջին գոլի դրվագում, բայց այնքան մեծ ցանկությամբ էր խաղում, որ նույնիսկ ստիպված էի նրան հրահանգել, որ ավելի հանգիստ խաղա, այդքան չվազի։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված