ՀՖՖ-ն «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությանը փոխանցեց իր մրցանակըՀՖՖ-ն «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությանը փոխանցեց իր մրցանակը

ՀՖՖ-ն «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությանը փոխանցեց իր մրցանակը

06.09.17 10:12
ՀՖՖ-ն «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությանը փոխանցեց իր մրցանակը

Սեպտեմբերի 4-ին՝ Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ միջոցառում, որին մասնակցեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն ու շահառու երեխաները: «Նվիրիր կյանք» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակադրվելով աջակցել Օնկոլոգիայով, Հեմատոլոգիայով և այլ լրջագույն հիվանդությունների դեմ բուժվող երեխաներին և օգնել Հայաստանի տարբեր վայրերում գնտվող երեխաներին ստանալ լիակատար բուժում: ՀՖՖ-ն տարիներ շարունակ կազմակերպության ակտիվ աջակիցներից է և վերջին 4 տարվա ընթացքում նվիրաբերել է մոտ 50 միլիոն դրամ: Բացի ֆինանսական աջակցությունից, ՀՖՖ-ն ցուցաբերում է նաև բարոյահոգեբանական աջակցություն. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները բազմիցս այցելել են Հեմատոլոգիայի կենտրոն, որտեղ երեխաներն անցնում են բուժման կուրսեր:

ՈՒԵՖԱ-ի Երեխաների Համար Հիմնադրամը ստեղծվել և իր գործունեությունն սկսել է 2015 թ. ապրիլի 24-ին: Հիմնադրամի ամենամյա մրցանակը խրախուսում է սպորտային կամ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին, որոնք ձգտում են բարելավել երեխաների կենսամակարդակը: Այս տարի Հիմնադրամը որոշում էր կայացրել ընտրել հաղթող կազմակերպությանը մրցութային կարգով՝ խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների հետ:

Ասոցիացիաներն իրենց հերթին մրցույթի թեկնածուներին պետք է ընտրեին ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» չափորոշիչների համաձայն՝ թեկնածուների գործունեության թափանցիկություն, պարտադիր տարեկան ֆինանսական միջազգային ստանդարտներով աուդիտ, էթիկական կոդի պահպանումը և այլն:

Հաշվի առնելով բոլոր պահանջներն ու չափորոշիչները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել էր «Նվիրիր կյանք» կազմակերպությունը: ՀՖՖ-ն ուրախ է հայտարարել, որ հենց «Նվիրիր կյանք» կազմակերպությունն է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» մրցույթի հաղթող և արժանացել 50 հազար եվրո պարգևին, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով փոխանցվեց կազմակերպությանը:

Եվ որպեսի «Նվիրիր կյանք» կազմակերպության շահառու երեխաների համար միջոցառումը վերածվի իսկական տոնի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հենց այդ երեխաները հնարավորություն ունեցան Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների ֆուտբոլիստների ուղեկցել դեպի խաղադաշտ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված