Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնները պարգեւատրվեցինԸմբշամարտի աշխարհի չեմպիոնները պարգեւատրվեցին

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնները պարգեւատրվեցին

05.09.17 09:00
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնները պարգեւատրվեցին

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար եւ սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշեց պարգեւատրել հայ մարզիկներին:

Էդգար Արամյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ մեքենաներ նվիրեց աշխարհի չեմպիոններին.

«Ես շատ հուզված եմ եւ էմոցիաներով լի: Տղաների գոտեմարտերի ընթացքում մարզադահլիճում էի: Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաեւ իմն է: Հերթական անգամ Հայաստանը փայլուն արդյունքներ ցույց տվեց: Ես հիացած եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին եւ Մաքսիմին:

Վրաստանից երեկ եմ եկել: Այնտեղ խնդրեցին տղաներին փոխանցել հիացմունքի խոսքեր եւ, որ նրանց նմանները ծնվում են հարյուր տարին մեկ անգամ: Կցանկանամ, որ չեմպիոնական այս գեղեցիկ ավանդույթները շարունակվեն, տոնենք նաեւ մյուս հայ մարզիկների հաղթանակները: Ես կլինեմ նրանց կողքին ոչ թե խոսքով, այլ գործով: Ինչպես ասում են՝ թանկ է վերաբերմունքը, ոչ թե նվերը»,- ասաց Էդգար Արամյանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ողջունեց գործարարի քայլը եւ շնորհակալություն հայտնեց պարգեւների համար՝ առաջին հերթին կարեւորելով Էդգար Արամյանի վերաբերմունքը.

«Ես շատ ուրախացա այս իրադարձության համար, տղաներն իսկապես արժանի են պարգեւատրման: Լավագույն զգացողություններից է՝ գնահատված լինելը: Հաճելի է, որ Էդգար Արամյանի նման մարդիկ են ցանկանում օժանդակել մեր մարզիկներին:

Մեր երկրին անհրաժեշտ են նմանատիպ հաղթանակներ: Այս միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում, իսկ մենք հպարտորեն ենք քայլում աշխարհով: Մարզաշխարհն այն եզակի ոլորտներից է, որտեղ ամեն ինչը չափելի է: Մեր երկու չեմպիոնները ցնցեցին աշխարհը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշխարհի չեմպիոնները նույնպես շնորհակալություն հայտնեցին գործարարին՝ իրենց եւ սպորտի նկատմամբ ուշադրության համար:


Լուսանկարները՝ այստեղ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված