Բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաքի է մեկնել ԴանիաԲատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Դանիա

Բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Դանիա

02.09.17 09:49
Բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Դանիա

Բատմինթոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը մեկնել է Դանիա՝ մասնակցելու միջազգային ուսումնամարզական հավաքի: Այն կազմակերպել է Եվրոպական կոնֆեդերացիան: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում բատմինթոնի Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը նշեց, որ Լիլիթը Դանիայում մարզվելու է առաջիկա երեք տարիների ընթացքում.

«Եվրոպական կոնֆեդերացիան ընտրել է աշխարհամասի 18 ուժեղ մարզիկի, որոնց թվում է Լիլիթ Պողոսյանը: Հավաքի նպատակն է բատմինթոնիստներին պատրաստել որպես օլիմպիական խաղերի թեկնածուներ: Լիլիթը երեկ մեկնել է Դանիա, իսկ այսօր արդեն անցկացրել են առաջին մարզումը: Նրանք մարզվում են Հոլբեկ քաղաքի ուսումնամարզական կենտրոնում:

Լիլիթը պայմանագիր է ստորագրել Եվրոպայի կոնֆեդերացիայի հետ, որի համաձայն հավաքի ընթացքում նա տարին տասն անգամ պետք է մասնակցի միջազգային մրցաշարերի: Նա նաեւ առաջարկ է ստացել դանիական «Տաստռուփ» ակումբից: Պողոսյանն ընդունել է այդ ակումբում հանդես գալու հրավերը: Սա հիանալի նորություն է մեզ համար: Լիլիթի համար մեծ հնարավորություն է: Նա կկարողանա կանոնավոր խաղեր անցկացնել, փորձ փեռք բերել, մարզավիճակը պահպանել»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենը նշեց, նաեւ որ սեպտեմբերի 21-ին Պողոսյանը Լեհաստանում մասնակցելու է միջազգային մրցաշարի:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված