Հայտնի են, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանըՀայտնի են, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Հայտնի են, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

29.08.17 13:32
Հայտնի են, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Օրերս Ազգային Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ներկայացուցիչները Սոչիում էին, որտեղ ֆեդերացիայի անդամ 2 ակումբների ներկայացուցիչներ ծովափնյա հավաք էին անցկացնում, մասնակցում միջազգային ակումբային մրցաշարի, ինչպես նաև՝ սեմինարի: Վերջինս վարում էին միջազգային կարգի մրցավար, սև գոտի 4-րդ դան Սմբատ հովհաննիսյանը, սև գոտի 4-րդ դան Գևորգ Սարգսյանը, սև գոտի 3-րդ դան Արմեն Կագինյանը, սև գոտի 3-րդ դան Գեղազնիկ Մայիլյանն ու աշխարհի չեմպիոն, սև գոտի 3-րդ դան Նարեկ իսկանդարյանը:

Վերջինս նաև Ավանդական կարատեի Զեյթուն մասնաճյուղի ղեկավարն է: Հենց նրա հետ էլ զրուցեցինք մրցաշարի, հավաքի արդյունքների ու առաջիկա ծրագրերի մասին:

-Միջազգային ակումբային առաջնություն էր, որին 40-ից ավել մարզիկներ էին մասնակցում 9 ակումբներից՝ Թաթարստանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էին ավանդական կարատեի Էրեբունու ու Զեյթունի ակումբները՝ համապատասխանաբար 1 և 9 մարզիկով: Մեր ակումբի 9 սաներից 4-ը զբաղեցրեցին 1-ին, 4-ը 2-ևդ ոը 2-ն էլ՝ 3-րդ տեղ: Առաջնությունից զատ՝ անցկացվում էր նաև միջազգային սեմինար՝ Gassuku-ն, որն առաջին անգամ էր Սոչիում անցկացվում նման մաշտաբով, թեև 3-րդ տարին է ինչ կայանում է: Սեմինարն էլ բարձրակարգ մարզիչներ էին անցկացնում: Ինչ վերաբերում է մեր ակումբին, ապա մենք օրական 2 պարապմունք էինք անցկացնում՝ առավոտյան և ցերեկը, ինչպես նաև՝ օրվա մեջ մի հատվածը տրամադրում էինք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը:

-Որպես մարզիչ՝ գոհ եք ձեր սաների ցուցադրած արդյունքներից:

Фото Sirak Ohanyan.

-Ընդհանուր առմամբ գոհ եմ, սակայն կարող եմ նշել, որ ես այնտեղ նրանց ավելի շատ «խանգարում» էի, քան օգուտ տալիս: Այսինքն՝ եթե հնարավորություն կար մրցակցին հաղթանակը շնորհելու, ապա իմ որոշումը, ձայնը մրցակցի օգտին էր, քանի որ տեսնում էի՝ ոչ թե հակառակորդից էր վատ հանդես գալիս, այլ՝ իր հնարավորություններից: Այդպես՝ 2-3 մարզիկ զրկվեցին իրենց առաջին տեղից: 1-ին մրցանակային տեղեր զբաղեցրեցին Միքայել Մաթոսյանը, Արմեն Կարախանյանը, Հայկ Հարությունյանն ու Սյուզաննա Հարությունյանը: Հայկն ու Միքայելը հաղթեցին կատա մրցաձևում, իսկ Սյուզաննան ու Արմենը՝ կումիտե:

-Նարեկ, այս հավաքն ու այս մրցումները նախապատրաստական փուլ էին որևէ այլ մրցաշարի, թե՞ պարզապես համատեղում էիք օգտակարն ու հաճելին:

-Սա հերթական նախապատրաստական փուլն էր Եվրոպայի առաջնությունից առաջ: Մենք ունենք մարզիկներ, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանն ու նրանց միանշանակ նման տրամպլին էր պետք: Հուսամ՝ շարունակական կլինի: Ի դեպ, Եվրոպայի առաջնության մեր մասնակից Արսեն Մխիթարյանը 2 հատ 2-րդ տեղ զբաղեցրեց ու 2 դեպքում էլ՝ 3:2 հաշվով՝ իմ դրոշակի պատճառով: Եվրոպայում իմ տեղում իր մեջքին կանգնած մարդ չի լինելու, ու ինքը պիտի պատրաստ լինի գոնե 4:1 հաշվով հաղթելու, ոչ թե՝ 1 դրոշակի հույսին մնալու:

-Արդեն հայտնի են՝ ձեր սաներից ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

-Այո, արդեն որոշված է: 12-13տտ խմբում մասնակցելու է Արսեն Մխիթարյանը,14-15տտ խմբում՝ Արմեն Զազյանը, 18-20 տարիքային խմբում էլ՝ Միքայել Մաթոսյանը:

Фото Sirak Ohanyan.

Фото Sirak Ohanyan.

Фото Sirak Ohanyan.

Фото Sirak Ohanyan.


Фото Sirak Ohanyan.


Фото Sirak Ohanyan.




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված