Փաշիկ Ալավերդյան. Անդրանիկ Կարապետյանի համար ես ուրախությունից թաքուն արտասվում էիՓաշիկ Ալավերդյան. Անդրանիկ Կարապետյանի համար ես ուրախությունից թաքուն արտասվում էի

Փաշիկ Ալավերդյան. Անդրանիկ Կարապետյանի համար ես ուրախությունից թաքուն արտասվում էի

28.08.17 10:00
Փաշիկ Ալավերդյան. Անդրանիկ Կարապետյանի համար ես ուրախությունից թաքուն արտասվում էի

Ծանրամարտի մեր մեդալակիր եռյակը վերադարձավ 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերից:

Թայփեյում Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը, ծանր վնասվածքից հետո մասնակցելով պաշտոնական մրցման, արծաթե մեդալ նվաճեց:

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ամփոփեց իր սաների մասնակցությունը.

«Շնորհավորում եմ բոլորիս, մեր ժողովրդին, որ նրանց զավակները դարձան Համաշխարհային ուսանողական խաղերի նման խոշոր մրցման չեմպիոններ եւ արծաթե մեդալակիր: Ես մեկնելուց առաջ ասել էի, որ դատարկաձեռն չենք վերադառնա Թայվանից: Խոստումը կատարեցինք: Ասել էի նաեւ, որ Ունիվերսիադան Անդրանիկ Կարապետյանի համար յուրատեսակ փորձամրցում է լինելու ծանր վնասվածքից հետո եւ աշխարհի առաջնությունից առաջ: Անդրանիկը, փառքով դուրս եկավ փորձությունից: Կեցցե նա: Նրա մասնակցությունից հետո ես ուրախությունից թաքուն արտասվում էի:

Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը բարձրացրին այնքան, որքան անհրաժեշտ էր հաղթելու համար: Մենք այդպես էինք պլանավորել, քանի որ առջեւում Եվրոպայի երիտասարդական եւ աշխարհի մեծահասակների առաջնություններն են: Այս ամենն, իհարկե, հնարավոր եղավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, որը ծանրամարտի բոլոր հոգսերն ամբողջովին վերցրել է իր ուսերին»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված