Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համարԼեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

26.08.17 09:41
Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները:

125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:

Բերիանիձեն մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ տեխնիկական հաղթանակ տարավ՝ մրցակցի չներկայանալու պատճառով: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարեւին: Սակայն, Բերիանիձեին չհաջողվեց անցնել եզրափակիչ: Նա կիսաեզրափակչում զիջեց վրացի Գենո Պետրիշվիլիին: Մի քանի ժամից Լեւան Բերիանիձեն կգոտեմարտի երրորդ տեղի համար:

Այսօր գորգ են մտել նաեւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանն որակավորման փուլում առավելության հասավ իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվեց ղազախ Նուրիսլամ Սանաեւին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆրանգուլյանն էլ պայքարը լքեց որակավորման փուլից, որտեղ զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված