Կարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտումԿարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Կարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

22.08.17 09:00
Կարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբիշները շարունակում են պայքարը։ 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում եւ դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից։ Չալյանը զիջեց Իրանի ներկայացուցիչ Սաեիդ Աբդվալիին։ Կարապետը մեկնարկել էր 1/16 եզրափակչից, որտեղ փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Յուրիսանդի Ռիոսի նկատմամբ, 1/8 եզրափակչում՝ գերմանացի Ֆլորիան Նոյմայերին։ Քառորդ եզրափակչում Չալյանը զիջել էր սերբ Վիկտոր Նեմեսին։

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը պարտվել է իր առաջին գոտեմարտում: 85 կգ Արթուր Շահինյանը որակավորման փուլում հաղթել է կորեացի Ջեյու Պարկին, սակայն 1/16 եզրափակչից հայ ըմբիշը դուրս է մնացել:

Քիչ անց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն 98 կգ քաշային կարգում կմրցի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված