Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունումԼողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում
Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում
21.08.17 11:16Օգոստոսի 19-ից 20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:
Հայաստանը ներկայացրել են պատանիների Արման Միսկարյան - Ռազմիկ Հակոբյան եւ աղջիկների Վերոնիկա Կոշկարյան - Սվետլանա Մարգարյան թիմերը: Մեր լողափնյա վոլեյբոլիստները մակարդակով ավելի բարձր մրցակիցներին պարտվել են բոլոր խաղերում եւ զբաղեցրել իրենց ենթախմբերի հինգերորդ տեղերը:
Մրցաշարի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի պատանիների եւ աղջիկների հավաքականները:
Այժմ, Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան խաղային զույգը կմասնակցի օգոստոսի 24-ից 27-ը Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված