«Ալաշկերտը» չանցավ ՉԼ որակավորման երրորդ փուլ«Ալաշկերտը» չանցավ ՉԼ որակավորման երրորդ փուլ

«Ալաշկերտը» չանցավ ՉԼ որակավորման երրորդ փուլ

19.07.17 09:28
«Ալաշկերտը» չանցավ ՉԼ որակավորման երրորդ փուլ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց Բելառուսի ԲԱՏԷ-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:1:

18-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Չորս րոպե անց պատասխան գնդակը խփեց Միխայիլ Գորդեյչուկը: Հենց նա էլ 36-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մաքսիմ Վոլոդկոն ձեւակերպեց խաղի վերջնական արդյունքը` 3:1 հօգուտ ԲԱՏԷ-ի:

Բելառուսում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Երկու հանդիպումների արդյունքում բելառուսական ակումբն անցավ չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ:


Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված