Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանըՀայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը

15.07.17 11:27
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը

Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի.

«Ստայկիից կվերադառնանք Երեւան եւ օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասաց գլխավոր մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետեւաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված