2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

14.07.17 09:43
2018 թվականին Հայաստանում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքների հարցերն է քննարկել սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Յուլիուս Կրալիկի հետ:

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանի առավելագույնը՝ Եվրոպայի առաջնությունն Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Վստահ եմ, որ Երևանում եվրոպական երկրների լավագույն երիտասարդ սուսերամարտիկների մրցելույթները կնպաստեն Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը և ավելի մասսայականացմանը, իսկ եվրոպական բոլոր երկրներում առաջնության լուսաբանումը հաջողությամբ կարող է ծառայել մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պարոն Կրալիկը նշել է, որ սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիան կանի ամեն ինչ, որպեսզի առաջնությունն ընթանա եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, ով նախարարի տեղակալին տեղեկացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին:

Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն իրենց երկրում անցկացնելու համար պայքարել են երկու երկիր՝ Հայաստանը և Իսրայելը: 2018 թվականին Երևանում անցկացվելիք առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-20-ը, որին կմասնակցեն եվրոպական բոլոր երկրների շուրջ 500 սուսերամարտիկ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված