«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտը Կրիշտիանու Ռոնալդուն է. Պիկե«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտը Կրիշտիանու Ռոնալդուն է. Պիկե

«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտը Կրիշտիանու Ռոնալդուն է. Պիկե
14.07.17 09:38
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ հարաբերություններին: ««Բարսելոնայի» և «Ռեալի» միջև շատ հզոր հակամարտություն է: Ռամոսը ներայացնում է «Ռեալը», ես՝ «Բարսելոնան»: Երբ մենք հանդիպում ենք, ապա ձգտում ենք պաշտպանել ակումբները: Իսկ հավաքականում միասին ենք պայքարում: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա Կրիշտիանու Ռոնալդուն նվաճել է Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի առաջնությունը, նա է ֆավորիտը: Մեսիին համարում են պատմության լավագույն խաղացողը, կան նաև ուրիշ հավակնորդներ: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Պիկեն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված