VIDEO. «Այաքսի» ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր էVIDEO. «Այաքսի» ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր է

VIDEO. «Այաքսի» ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր է

14.07.17 09:26
VIDEO. «Այաքսի» ֆուտբոլիստի վիճակը ծայրահեղ ծանր է

«Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը նախորդ շաբաթ ընկերական խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, շարունակում է մնալ հիվանդանոցում: Ֆուտբոլիստի մոտ գլխուղեղի լուրջ և անդառնալի վնասվածքներ են հայտնաբերվել: 20-ամյա Նուրին գիտակցությունը կորցրել էր «Վերդերի» հետ խաղում: Ինչպես նախապես հայտնել էին բժիշկները, նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Հիվանդանոցում նրան արհեստական կոմայի մեջ էին դրել: Նուրին 45 խաղ էր անցկացրել «Այաքսի» երիտասարդական թիմում՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Թիմի հիմնական կազմում անցկացրել է 9 խաղ:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված