Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուներինՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուներին

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուներին

13.07.17 00:46
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուներին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաճելի անակնկալ մատուցեց երկրպագուներին՝ Բորիսպոլում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Բելառուսները խաղի ընթացքում շոշափելի առավելություն ունեին, սակայն մեր ֆուտբոլիստները բավական գրագետ էին պաշտպանվում:

Միայն 43-րդ րոպեին ԲԱՏԷ-ի պաշտպան Ալեքսեյ Ռիոսը բացեց խաղի հաշիվը: Սակայն նույն Ռիոսն էլ 78-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը:

«Ալաշկերտը» ոչ-ոքիի խաղաց, և այժմ սեփական հարկի տակ պատասխան խաղում ԲԱՏԷ-ին անհրաժեշտ է հաղթել, քանի որ գոլազուրկ ոչ-ոքիի դեպքում հայկական թիմը հաջորդ փուլ դուրս կգա:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ ԲԱՏԷ-«Ալաշկերտ» Ռիոս, 43, 78 (ինքնագոլ)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված