UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կաUWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա

UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա

12.07.17 15:38
UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Ցանկում ընդգրկված է Հայաստանի հավաքականի երեք ըմբիշ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) բարձրացել է մի քանի հորիզոնականով եւ այժմ 12-րդն է: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) նույնպես բարելավել է իր դիրքերը: Նա 10-րդ տեղում է: Լեւան Բերիանիձեն (125 կգ) շարունակում է մնալ 6-րդը:

Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված