Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»

Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»

12.07.17 10:00
Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում «Բավարիա»-ի մամուլի ծառայությունը: Խամեսը երկու տարվա վարձակալությոամբ հանդես կգա «Բավարիա»-ում`հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Նա արդեն հաջող բուժզննում է անցել Մյունխենում:

Խամեսը կարիերան սկսել է կոլումբիական «Էնբիգադո» ակումբում: Այնուհետ հանդես է եկել արգենտինական «Բանֆիլդ»-ում, պորտուգալական «Պորտու»-ում, ֆրանսիական «Մոնակո»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում: Կոլումբիայի ազգային թիմում անցկացրել է 52 խաղ` դարձել 17 գոլի հեղինակ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված