Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան ՊրիումԼեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում
Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում
11.07.17 12:40ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:
Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր եւ չորրորդը` մրցաշարում:
Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:
Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ:
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված