Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոններըՀայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

11.07.17 12:30
Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Հուլիսի 6-9-ը Երեւանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը:

Տղամարդկանց չեմպիոն է դարձել Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը (ՀՀ պատանեկան հավաքական Մ 18): Երկրորդ եւ երրորդ մրցանակակիներ դարձել են համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հավաքականը եւ Աջափնյակի թիմը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան, Էդիտա Ղեւոնդյան): Երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊԼՀ-ի թիմը, երրորդը` «Նժդեհը» :

Հայաստանի առաջնությանը մասնակցել է տղամարդկանց 12 եւ կանանց 8 թիմ:

«Ունենք մասնակիցներ Արթիկից, Գյումրիից, Երեւանից: Բայց, հիմնական մասը մայրաքաղաքից են: Մրցակցությունն ավելի սուր էր կանանց առաջնությունում: Այստեղ թիմեր կան, որ մեզ զարմացրին»,- ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հուլիսի 12-ին կմեկնարկի Մ 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:


Լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված