Լեւոն Արոնյանը բաժանում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլումԼեւոն Արոնյանը բաժանում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում
Լեւոն Արոնյանը բաժանում է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում
10.07.17 09:59Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Չորս տուրերից հետո առաջատար շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավոր: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը:
Հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված