Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկինՖուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին

Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին

08.07.17 15:15
Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին

Հուլիսի 7-ին 6 տարեկան հասակում մահացել է «Սանդերելնդ»-ի փոքրիկ երկրպագու Բրեդլի Լոուրին:

6-ամյա տղան երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Փոքրիկն անգլիական ակումբի ամենահայտնի երկրպագուն էր:

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բրեդլին «Սանդերլենդ»-ի և «Չելսի»-ի միջև հանդիպմանը դաշտ էր դուրս եկել և գոլ խփել Ասմիր Բեգովիչի պաշտպանած դարպասին: Դա «Սանդերլենդ»-ի կազմակերպած բարեգործական ակցիան էր փոքրիկ երկրպագուի համար:

Հունվարի սկզբին BBC-ն հայտարարեց՝ դեկտեմբերի լավագույն գոլերից մեկի հեղինակը հենց Բրեդլին է, մյուսը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը:

Փոքրիկ էրկրպագուն խաղադաշտ էր դուրս եկել նաև Անգլիայի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպմանը՝ Ջերեմեյն Դեֆոյի հետ: Ֆուտբոլիստն ընկերացել էր 6-ամյա տղայի հետ և ներկա էր գտնվել նաև նրա ծննդյան 6 ամյակին:

Այս տարվա հուլիսի 1-ին Դեֆոն այցելել էր իր փոքրիկ ընկերոջը վերջին անգամ:

«Բորնմութ»-ը մամուլի ասուլիս էր հրավիրել նոր մրցաշրջանից առաջ, որին մասնակցել էր «Սանդերլենդ»-ից տեղափոխված Դեֆոն: Երբ նրան հարցրել էին փոքրիկ տղայի մասին, նա չէր կարողացել զսպել արցունքները:

Փոքրիկ երկրպագուի մահվան կապակցությամբ մի շարք ակումբներ, Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ցավակցություն են հայտնել:

ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում էլ գրված է.

«Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված