Մալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօրՄալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօր

Մալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօր

08.07.17 15:20
Մալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօր

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին իրանական «Փարս Ջոնուբի» Ջոմի դեմ ստուգողական հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի հաշվով:

- Շատ լավ խաղ էր, ամուր մրցակից էր՝ համալրված փորձառու ֆուտբոլիստներով: Որքան տեղեկացա, կային նաև հավաքականի նախկին ֆուտբոլիստներ: Առաջին կեսը բարդ ստացվեց, որովհետև բոլորովին տեղեկություն չունեինք մրցակցի մասին, դրա համար մի քիչ հետազոտելով և ավելի զգույշ էինք խաղում:

Երկրորդ կեսում որոշ փոփոխություններ կատարեցինք և խաղն ավելի լավ սկսեց ստացվել: Ունեցանք հակագրոհներ և երկու շատ վտանգավոր պահ: Մրցակցի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, բայց չէի ասի, որ նրանք վերահսկում էին խաղը: Խաղը մենք էինք վերահսկում, քանի որ մտածել էինք խաղալ հակագրոհներով: Ուղղակի պետք է օգտագործեինք մեր երկու պահերը և ավելի հեշտ կլիներ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված