Յուրի Սյոմինը ցանկանում է, որպեսզի Արշակ Կորյանը մնա «Լոկոմատիվ»-ումՅուրի Սյոմինը ցանկանում է, որպեսզի Արշակ Կորյանը մնա «Լոկոմատիվ»-ում

Յուրի Սյոմինը ցանկանում է, որպեսզի Արշակ Կորյանը մնա «Լոկոմատիվ»-ում
08.07.17 15:11
Մոսկվայի «Լոկոմաոտիվ»-ի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինն ընդգծել է, որ մոտ ժամանակներս հստակություն կլինի հայազգի հարձակվող Արշակ Կորյանի հարցում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սյոմինը նշել է, որ 22-ամյա ֆուտբոլիստն ունի ակումբում զարգանալու լավ հեռանկարներ:
«Կորյանի հետ պայմանագրի ստորագրման հարցով ակումբում զբաղվում են, մոտ ժամանակնրս հստակություն կլինի: Ես ցանկանում եմ, որպեսզի նա մնա մեզ մոտ: Նա երիտասարդ սերնդից է, մեր աշակերտը, որն ունի լավ հեռանկարներ»,- ասել է Յուրի Սյոմինը:
Ավելի վաղ «երկաթուղայինների» նախագահ Իլյա Գերկուսը նշել է, որ ակումբը համաձայնեցրել է երկամյա պայմանագիրն Արշակ Կորյանի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված