Տարվա ամենաաղմկոտ տրանսֆերըՏարվա ամենաաղմկոտ տրանսֆերը

Տարվա ամենաաղմկոտ տրանսֆերը

08.07.17 15:05
Տարվա ամենաաղմկոտ տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնեց տարվա թերևս ամենաաղմկոտ տրանսֆերի մասին. «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տեղափոխվում է Մոուրինյոյի թիմ: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 100 մլն ֆունտ, որից 75-ը միանվագ վճարն է, 15 միլիոնը՝ տարատեսակ պարգևավճարները, 10 միլիոնը՝ հարձակվող Ուեյն Ռունիի արժեքն է, որը «Մանչեսթեր Յունայթեդից» անվճար կտեղափոխվի «Էվերթոն»:

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ Լուկակուն դեռ պետք է բուժհետազոտություն անցնի:

Այսպիսով, մանկունյանցիները 24-ամյա բելգիացու համար պայքարում կարողացան վերջին պահին հաղթել «Չելսիին», որը օրերս նույնպես 75 մլն ֆունտ էր առաջարկել Լուկակուի համար: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս տրանսֆերը խիստ զայրացրել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը թիմի ղեկավարությունից պահանջել էր ամեն գնով ձեռք բերել բելգիացուն: Ուշագրավ է, որ Լուկակուն հենց «Չելսիից» էր 2014 թվականին 28 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել «Էվերթոն»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված