Հայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայիցՀայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայից

Հայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայից

08.07.17 12:40
Հայկական ֆուտբոլային ակումբները դուրս մնացին Եվրոպա լիգայից

Հուլիսի 6-ին կայացան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը: Բոլոր երեք հայկական ակումբները, երկու խաղերի դիմակայության արդյունքում դուրս մնացին մրցաշարից:

«Գանձասար-Կապանը» Երեւանում ընդունեց «Մլադոստին» (Չեռնոգորիա) եւ պարտվեց 0:3 հաշվով: Առաջին գնդակը տանտերերի դարպասում հայտնվեց 68-րդ րոպեին, եւս երկուսը` մրցավարի կողմից ավելացրած ժամանակում: Առաջին խաղում Կապանի թիմը զիջել էր 0:1 հաշվով:

«Փյունիկը» հյուրընկալվելիս պարտվեց «Սլովանին» (Սլովակիա)` 0:5: Վերջինիս ֆուտբոլիստներն աչքի ընկան 10-րդ, 23-րդ, 62-րդ, 64-րդ եւ 66-րդ րոպեներին: Սլովակներն արտագնա առաջին խաղում եւս հաղթել էին խոշոր`4:1 հաշվով:

«Գորիցայի» (Սլովենիա) հետ խաղում սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո (0:2), «Շիրակն» արտագնա խաղում առաջին գնդակը բաց թողեց 13-րդ րոպեին, սակայն դրանից հետո Մոհամեդ Կաբան (34) եւ Վահան Բիչախչյանն (56) առաջ մղեցին գյումրեցիներին: Հաջորդ փուլ անցելու համար «Շիրակին» անհրաժեշտ էր եւս մեկ գոլ խփել, բայց դրա փոխարեն մեր թիմը թույլ տվեց մրցակցին ավելացրած ժամանակում հավասարացնել հաշիվը` 2:2:


Լուսանկարը` «Գանձասար-Կապան» ՖԱ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված