Մեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ. Խոսեպ Մարիա ԲարտոմեուՄեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ. Խոսեպ Մարիա Բարտոմեու

Մեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ. Խոսեպ Մարիա Բարտոմեու

07.07.17 11:20
Մեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ. Խոսեպ Մարիա Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն որոշ մանրամասներ է բացահայտել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հոր` Խորխե Մեսսիի հետ բանակցությունների ընթացքից:

Կատալոնական ակումբի ղեկավարն ընդծել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը շատ էր ցանկանում մնալ իսպանական գրանդում.

«Մի քանի ամիս առաջ ես Խորխեին ասացի, որ մենք պետք է բանակցություններ վարենք: Բոլորը գիտեն, որ Լեոյի համար անցած ամառը հաջող չէր` հարկային խնդիրների պատճառով: Մեսսիի հայրն ինձ պատասխանեց, որ ես պետք է խոսեմ իր որդու հետ:

Մեսսիին հարցրի իր վիճակի մասին և ասացի, որ պետք է քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը: Մեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ: Այդ իսկ պատճառով, ես միշտ ասում էի, որ գործերը հաջող են ընթանում: Կարիք չկար, որպեսզի ես Մեսսիին համոզեի մնալ «Բարսելոնայում», նա միշտ ասել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մեր ակումբում»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Մեսսիին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը կերկարաձգի հուլիսի 15-ին մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված