Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

07.07.17 13:45
Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»


«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: 75 միլիոնը կվճարվի անմիջապես, իսկ ևս 15 միլիոնը նախատեսված է տարատեսակ պագևավճարների տեսքով:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի Ուեյն Ռունիին, որը «Էվերթոնում» հանդես է եկել մինչև 2004 թվականը: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն, մանկունյանցիները հնարավոր է, ու նույնիսկ գումար չվերցնեն Ռունիի համար:

Այժմ Լուկակուն գտնվում է Լոս-Անջելեսում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում: Ավելին, Լուկակուն այնտեղ արդեն հասցրել է համատեղ մարզում անցկացնել Պոլ Պոգբայի հետ, ինչը չի վրիպել լրագրողների ուշադրությունից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված