VIDEO. «Շիրակը» մոտ էր անակնկալին, սակայն բաց թողեց հաղթանակըVIDEO. «Շիրակը» մոտ էր անակնկալին, սակայն բաց թողեց հաղթանակը

VIDEO. «Շիրակը» մոտ էր անակնկալին, սակայն բաց թողեց հաղթանակը

07.07.17 01:05
VIDEO. «Շիրակը» մոտ էր անակնկալին, սակայն բաց թողեց հաղթանակը

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» Սլովենիայի «Գորիցայի» հետ մրցավեճում շատ մոտ էր հաղթանակին, բայց խաղավերջում գոլ բաց թողեց և այն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Նշենք, որ երկու կարմիր քարտի պատճառով գյումրեցիները խաղն ավարտեցին 9 հոգով:

Առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել էր 0:2 հաշվով ևերկու խաղերի արդյունքով նույնպես դուրս մնաց մրցաշարից: Այսպիսով, եվրագավաթներում հանդես եկած հայկական չորս թիմերից պայքարը երկրորդ փուլում կշարունակի միայն Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»՝ Չեմպիոնների լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում «Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 2:2 (2:0) Մարկո Պրլևիչ, 13, ինքնագոլ, Բեդե Օսուջի, 90+2 - Մոհամեդ Կաբա, 34 , Վահան Բիչախչյան, 56




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված