Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է հինգ հորիզոնականովՀայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է հինգ հորիզոնականով

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է հինգ հորիզոնականով

07.07.17 09:00
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է հինգ հորիզոնականով

Հուլիսի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքական թիմերի ամենամսյա վարկանիշային դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է հինգ հորիզոնականով եւ զբաղեցնում է 73-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի լավագույն տասնյակը հետեւյալ պատկերն ունի` Գերմանիա, Բրազիլիա, Արգենտինա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Լեհաստան, Չիլի, Կոլումբիա, Ֆրանսիա, Բելգիա:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցներն աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը` Լեհաստան (6-րդ տեղ), Ռումինիա (42-րդ), Դանիա (47-րդ), Չեռնոգորիա (54-րդ), Ղազախստան (106-րդ):


Աղբյուրը` fifa.com

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված