Արցախում անց է կացվել մուայ թայի և խառը մենամարտերի (MMA) բաց առաջնություններԱրցախում անց է կացվել մուայ թայի և խառը մենամարտերի (MMA) բաց առաջնություններ

Արցախում անց է կացվել մուայ թայի և խառը մենամարտերի (MMA) բաց առաջնություններ
06.07.17 09:55
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանից և Արցախից 161 մարզիկ, ընդ որում մուայ թայի բաց առաջնությանը 6-18 տարեկան 110 մարզիկ, իսկ խառը մենամարտերին՝ 12-18 տարեկան (MMA) 51 հոգի:
Գ. Աղաբալյանի խոսքով՝ առաջնությունների նպատակն է Արցախում մասսայականացնել մուայ թայ և խառը մենամարտեր (MMA) մարզաձևերը,
ինչպես նաև ի հայտ բերել լավագույն մարզիկների:
Նշենք,
որ առաջնությունների հաղթողներն արժանացել են գավաթների,
մեդալների և պատվոգրերի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված