Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկանՍեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան

Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան

04.07.17 13:12
Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան

Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցեց աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չարդարացան` ոչ մի մասնակից եզրափակչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսեց հայ հրաձիգների մրցելույթների մասին.

«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:

Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:

Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարեւոր է, քանի որ առջեւում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի եւ Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Մարզիչը նշեց, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում եւ կմասնակցեն ներքին մրցաշարերին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված