Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիեւի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշՀաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիեւի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիեւի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

04.07.17 09:17
Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիեւի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին եւ 9-ին Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիեւի մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ).

«Այս ըմբիշներն ընթացիկ տարում ավելի քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում: Սա լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել նրանց պատրաստականությունն ու մարզավիճակը:

Լեւան Բերիանիձեն դեռեւս քաշի խնդիր ունի, բայց մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը կհասցնի վերականգնվել»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված