«Արսենալը» ռեկորդային տրանսֆեր է նախապատրաստում«Արսենալը» ռեկորդային տրանսֆեր է նախապատրաստում

«Արսենալը» ռեկորդային տրանսֆեր է նախապատրաստում

03.07.17 09:40
«Արսենալը» ռեկորդային տրանսֆեր է նախապատրաստում

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է իրականացնել «Մոնակոյի» կիսապաշտպան Կիլիան Մբապեի տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային՝ 125 մլն ֆունտի դիմաց: Արդեն տեղի է ունեցել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հանդիպումը 18-ամյա ֆուտբոլիստի հոր հետ, որտեղ Վենգերը համոզել է Մբապեի ընտանիքին այդ տրանսֆերի անհրաժեշտության մեջ: Վենգերի խոսքերով, Մբապեն թիմում մշտական խաղային պրակտիկա կունենա: Ֆուտբոլիստի հայրը գտնում է, որ որդու տեղափոխությունը «Ռեալ» կարող է սխալ քայլ լինի, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նա մշտական տեղ կունենա «արքայական» թիմի կազմում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված