Բասկետբոլի Մ 18 տարեկանների Հայաստանի հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետԲասկետբոլի Մ 18 տարեկանների Հայաստանի հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետ

Բասկետբոլի Մ 18 տարեկանների Հայաստանի հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետ

03.07.17 09:40
Բասկետբոլի Մ 18 տարեկանների Հայաստանի հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետ

Բասկետբոլի Հայաստանի Մ 18 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Տղաները հուլիսի 4-ից 9-ը հանդես կգան Կիպրոսում, իսկ աղջիկները նույն օրերին կմրցեն Մալթայում: Մեր երկու թիմերի առաջին մրցակիցը Կիպրոսի հավաքականներն են:

Եվրոպայի առաջնությունից առաջ մարզիչներն ու բասկետբոլիստները հանդիպեցին լրագրողների հետ.

Եղիշ Դավթյան. Մ 18 տարեկան տղաների հավաքականի ավագ մարզիչ

Ինչպես գիտեք, մեր թիմը ձեւավորվել է այս տարի: Սկզբում տակտիկական որոշ խնդիրներ ունեինք։ Թիմով խոսեցինք, փոփոխեցինք խաղային վարժություները, մարտավարությունը։ Կարծում եմ, հիմա բոլորիս սրտով է։ Ընկերական խաղեր ենք անցկացրել, կարողացել շտկել թերությունները։ Մենք պետք է անենք առավելագույնն ինչին ընդունակ ենք։

Մեզ համար դժվարությունն այն է, որ խաղացողները տարբեր երկրներից են, եւ միասին մարզվելու շատ քիչ ժամանակ ունեինք՝ մոտ տասը օր։ Կա դպրոցների տարբերություն։ Բայց, 4-5-րդ օրը հաղթահարեցինք այդ բարդությունները։ Մեր թիմի հիմնական խնդիրն այն է, որ բարձրահասակ բասկետբոլիստներ քիչ ունենք։ Սակայն այնպիսի մարտավարություն ենք մշակել, որ օգտագործենք բոլոր խաղացողներին։

Վահագն Հարությունյան. Մ 18 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ

Մեր ուսումնամարզական հավաքը բավականին երկար էր: Ներկայումս թիմը բարձունքի վրա է: Բնականաբար, ցանկացած մարզիկ տրամադրված է հաղթելու, այլ դեպքում նա թիմում գործ չունի: Թիմի կորիզը նախորդ տարվանից է, բայց նաեւ չորս համալրում ունենք: Շարունակում ենք նույն ձեռագրով:

Տեխնիկական որոշ խնդիրներ կան: Հիմնական երեք խաղացողներ դեռ վիզա չեն ստացել:

Մեր առաջին հանդիպումը շատ կարեւոր է եւ որոշիչ: Կիպրոսն ուժեղ թիմ ունի:

Գեորգի Պոդկոլզին. Մ 18 տարեկան տղաների թիմի ավագ

Առաջին օրերին մի քիչ դժվար էր։ Բայց օրեր անց ամեն ինչ իր տեղն ընկավ։ Պայմանները հիանալի են, իսկ մարզիչները` փորձառու: Առաջնությանը շատ լուրջ ենք մոտեցել: Կարծում եմ, որ այս պահին պատրաստ ենք ցույց տալ արժանի արդյունք:

Վիկտորյա Տոնոյան. Մ 18 տարեկան աղջիկների թիմի ավագ

Առաջին անգամ չէ, որ այս թիմի հետ եմ: Եթե համեմատենք ռուսական թիմերի հետ, ես միանշանակ կնախընտրեմ հայկականը: Այստեղ մարզիչները որոշ ազատություն են տալիս խաղում: Ուսումնամարզական հավաքը շատ լավ անցավ: Կարծում եմ` պատրաստ ենք առաջնությանը:


Թիմերը մրցավայր կժամանեն հուլիսի 3-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված