Ալեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստԱլեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ

Ալեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ

03.07.17 09:18
Ալեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնել է ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլյասը:

«55 միլիոն եվրոյի մասին տեղեկությունը ճիշտ չէ: «Արսենալի» առաջին առաջարկը 45 միլիոն եվրոյի սահմաններում էր: Կարծում եմ, որ գործարքը կկայանա 45-ից 50 միլիոն եվրոյի միջակայքում: Այն ամենաթանկը կլինի թե մեզ համար, թե «Արսենալի», քանի որ «զինագործները» սովոր չեն մեծ գումարներ ծախսել մեկ ֆուտբոլիստի վրա:

Կարծում եմ, որ գործարքը կկայանա առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- Օլյասի խոսքը մեջբերում է «Le Progrès»-ը:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում Լակազեթը խփել է 28 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված