«Փյունիկն» ու «Շիրակը» պարտվեցին Եվրոպա լիգայում«Փյունիկն» ու «Շիրակը» պարտվեցին Եվրոպա լիգայում

«Փյունիկն» ու «Շիրակը» պարտվեցին Եվրոպա լիգայում

29.06.17 23:59
«Փյունիկն» ու «Շիրակը» պարտվեցին Եվրոպա լիգայում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում այսօր մրցեցին հայկական ակումբները` «Շիրակը» եւ «Փյունիկը»:

Գյումրեցիները սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեցին սլովենական «Գորիցայից»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռիֆատ Կապիչը:

«Փյունիկը» նույնպես պարտվեց Երեւանում կայացած խաղում՝ 1:4:

Բրատիսլավայի «Սլովանի» հետ դիմակայությունում հաշիվը բացեցին հայ ֆուտբոլիստները: 11 մ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Սակայն, «Սլովանի» ֆուտբոլիստները կարողացան չորս գնդակ ուղարկել «Փյունիկի» դարպասը:

Եվրոպա լիգայի որակավորման փուլի շրջանակներում այս պահին «Գանձասար-Կապանը» Մոնտենեգրոյում մրցում է «Մլադոստի» հետ:


Լուսանկարը՝ «Փյունիկ» ՖԱ-ի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված