Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողՀայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող
Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող
30.06.17 09:53Ջերմուկում ավարտվեց շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակեց 7-ական միավոր:
Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) եւ Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:
Ասրյանի հուշարցաշարին մասնակցեց 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր:
Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված