Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունումՀայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

29.06.17 13:13
Հայ թաեքվանդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ):

Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչին (8:16) եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք եւս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել:


Լուսանկարը` Գեւորգ Դանիելյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված