Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ եւ երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունումԵրիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ եւ երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ եւ երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

29.06.17 11:40
Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ եւ երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին եւ արժանացավ արծաթե մեդալի:

Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:

Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաեւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված