Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնԵրեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

28.06.17 14:48
Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Հրաչյա Ռոստոմյանն ու դեսպանը քննարկել են աշնանը Երեւանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր:

Էյջի Տագուչին շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղարին` կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձեւերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ.

«Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձեւի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել եւ հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված