«Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը` պարտության մասին«Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը` պարտության մասին

«Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը` պարտության մասին

28.06.17 00:02
«Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը` պարտության մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-ից կրած պարտությունից հետո «Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոն հանդիպեց լրագողներին:

Խոսելով խաղի ընթացքի և իրենց նպատակի մասին մարզիչն ասաց. «Խաղը ընթացավ այնպես, ինչպես սպասում էինք: Հակառակորդը ցանկացավ ժամ առաջ խաղի ելքը վճռել: Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որովհետև արդյունքը մեզ համար նպաստավոր է:

Մարզիչի խոսքով` նորմալ է, որ մրցավարը կարող է սխալ գործել, քանի որ խաղը 90 րոպե է և այդ երկար ժամանակահատվածում կարող են նման բաներ լինել: Համարում է, որ ամենամեծ սխալը 11 մետրանոցի չնշանակումն էր, ինչի պատճառով իրենց թիմը տուժել է:

Ռիչարդ Իմբերնոն նկատել է, որ մեկ տարվա ընթացքում երկու թիմերն էլ առաջընթաց են գրանցել, սակայն հայկական թիմն ավելի ուժեղ է, քան իրենք:

«Բայց մենք էլ ենք անցյալ տարվա համեմատ առաջադիմել: Մեր նպատակն այս փուլն անցնելն է: Խաղի ընթացքը որոշեց թիմերի տարբերությունը: Ամեն օր մարզվելու ենք և նպատակ ունենք պատասխան խաղում հաղթել»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված