Գյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումըԳյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումը

Գյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումը

28.06.17 10:05
Գյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումը

Վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 16:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումը։

Գյումրիում կայանալիք հանդիպումը կսպասարկի ռուս մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարն է Միխայիլ Վիլկովը, մրցավարի առաջին օգնականն է Ալեկսեյ Վորոնցովը, մրցավարի երկրորդ օգնականն է Դմիտրի Չելցովը, չորրորդ պաշտոնյան է Վլադիմիր Սելդյակովը։ Հանդիպման տեսուչն է բոսնիացի Ռուսմիր Մրկովիչը։ ՈւԵՖԱ-ի դելեգատն է Ղազախստանը ներկայացնող Օլժաշ Աբրաևը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված