Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրերՀայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր

Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր

28.06.17 10:37
Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիրականացվեն հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ծրագրեր

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագիրն ու ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Այն կքննարկվի գործադիրի հունիսի 29-ի նիստում:

Ծրագիրը ներկայացնում է Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը, պահպանմանը և տարածմանն ուղղված միջոցառումները, որոնք նախատեսված են 2017-2020 թվականների համար, ինչպես նաև կրում են շարունակական բնույթ: Ծրագրում հակիրճ ներկայացված է նաև հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի դարերի խորքից եկած պատմությունը, ծրագրի իրականացման առավելությունները, մարզաձևի միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը և հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման պլանավորումը:

Ակնկալվում է, որ միջոցառումների իրականացումը կնպաստի հայկական ազգային մարզական ավանդույթների պահպանմանը, ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգի առանձնահատկությունների ուսումնասիրմանը, հայրենասիրական դաստիարակության ազգային համակարգի կարևորմանը, ազգապահպանմանը և երիտասարդ սերունդների ճիշտ արժեհամակարգի ձևավորմանը:

Ծրագրի միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: Անհրաժեշտ է պետական մոտեցում հայկական ազգային կոխ ըմբշամարտը համահայկական խաղերի ծրագրում ընդգրկելու համար:

2007 թվականից հայկական ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացումը դադարեցվեց, քանի որ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ էին ծագում: Առաջացավ դարերի խորքից եկած գեղեցիկ մարզաձևը մոռանալու վտանգ, և անհրաժեշտ էր միջոցառումներ ձեռնարկել՝ Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված