Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել էԿարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է

Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է
27.06.17 10:25
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է:
Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր:
Եվս ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը: Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը:
Այսօր կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները:
Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված