Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականըԲենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը

Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը

27.06.17 10:15
Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը

Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձեւում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը: Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:

Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):

Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված