«Ալաշկերտի» հայտացուցակը. Չեմպիոնների լիգա«Ալաշկերտի» հայտացուցակը. Չեմպիոնների լիգա

«Ալաշկերտի» հայտացուցակը. Չեմպիոնների լիգա

26.06.17 11:15
«Ալաշկերտի» հայտացուցակը. Չեմպիոնների լիգա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար:

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գեւորգ Նռանյան, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային», որն արդեն ժամանել է Երեւան եւ հանգրվանել DoubleTree by Hilton հյուրանոցում: Հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, «Սանտա Կոլոման» մարզում կանցկացնի «Ալաշկերտ» մարզադաշտում: Թիմերի միջեւ առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված