Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովՄայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

24.06.17 10:17
Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որով նա հանդես է եկել 1984թ.-ի Օլիմպիական խաղերի եզրափակիչում՝ Իսպանիայի թիմի հետ խաղում, վաճառվել է ռեկորդային 274 հազ. ԱՄՆ դոլար գնով:

Ինչպես փոխանցում է «Р-Спорт»-ը, խաղային համազգեստի վաճառքի նախորդ ռեկորդը կազմել է 173.000 դոլար և նույնպես պատկանել է այս մարզիկի շապիկին։


2017թ.-ի հունիսին Ջորդանի մարզակոշիկները, որոնցով նա նվաճել էր Լոս Անջելեսում կայացած Օլիմպիական խաղերի ոսկին ԱՄՆ հավաքականի կազմում, վաճառվել էին 190 հազ. դոլարով, ինչը նույնպես ռեկորդային գին է մարզակոշիկների աճուրդի համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված