Դանի Ալվեսը ամռան ընթացքում կհեռանա «Յուվենտուսից»Դանի Ալվեսը ամռան ընթացքում կհեռանա «Յուվենտուսից»

Դանի Ալվեսը ամռան ընթացքում կհեռանա «Յուվենտուսից»

22.06.17 10:46
Դանի Ալվեսը ամռան ընթացքում կհեռանա «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ թիմի պաշտպան Դանի Ալվեսը ամռան ընթացքում կհեռանա «Յուվենտուսից»: «Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է մոտիվացիան, Դանի Ալվեսը մեզ հայտնել է, որ ինչ որ նոր բան է ցանկանում փորձել, այդ պատճառով երկկողմանի համաձայնությամբ մենք խզում ենք մեր կապերը նրա հետ: Ակումբի և ֆուտբոլիստի միջև որևէ տարաձայնություն չկա»,- հայտնել է Մարոտան: Հիշեցնենք, որ 34-ամյա բրազիլացին «Յուվենտուս» էր տեղափոխվել «Բարսելոնայից» 2016 թվականին ազատ գործակալի կարգավիճակով: Ակումբի հետ Ալվեսը նվաճել է Իտալիայի գավաթը, հաղթել Սերիա Ա-ն և հասել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ «ծեր սինյորան» պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Մամուլի տարածած տեղեկությունների համաձայն՝ Ալվեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված