Շրջանառության մեջ դրվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշՇրջանառության մեջ դրվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ դրվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ

30.05.17 16:25
Շրջանառության մեջ դրվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշ

Այսօր Օլիմպավանում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:

Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված